Երբ մենք մեր գործընկերներին ասում ենք, որ ծխախոտային արտադրատեսակների ցուցադրության արգելքի ներդրմանը դեմ լինելը կարող է արդարացիորեն ասոցացվել ծխախոտային արդյունաբերության շահերի պաշտպանության հետ, նրանք վիրավորվում են: Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ծխախոտային արտադրատեսակների ցուցադրության արգելքը ամենաաշխատող հակածխախոտային գործիքներից է և միտված է հատկապես դեռահասներին և երեխաներին ծխախոտից հեռու պահելուն: Հենց դրա համար էլ դրա ներդրումը ջղաձգումներ է առաջացնում արդյունաբերության մոտ, չէ որ նրանք զրկվելու են մեծ թվով երկարատև հաճախորդներից, ովքեր կարող էին ծխել և դանդաղ սպանել իրենց:
Հ.Գ. իհարկե կայքը հետո հեռացրեց նյութի պատվիրված լինելու մասին գրառումը, սակայն սքրինշոթերը հակում ունեն երկար պահպանվելու»,-նշել է նա։