Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:
Իրավաբան․net-ը ներկայացնում է վարչական շրջանի ղեկավարի կենսագրությունը։
Ծնվել է 1978թ. ապրիլի 15-ին Երևանում:
1994թ. ավարտել է Երևանի հ.172 միջնակարգ դպրոցը:
1996-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1998թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ:
2002թ. ստացել է փիլիսոփայության բակալավրի, իսկ 2004-ին՝ մագիստրոսի կոչում։
2005 -2006թթ. աշխատել է «Ռուչնայա ռաբոտա» գովազդային գործակալությունում (Մոսկվա, ՌԴ)՝ որպես արտադրության կազմակերպման պատասխանատու։
2008թ. մայիսին Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթս, ԱՄՆ) մասնակցել է «Առաջնորդություն, բանակցություններ և քաղաքական վերլուծություններ» թեմայով վերապատրաստման դասընթացին։
1998-2005 թթ.., ինչպես նաև 2006-2015թթ.. աշխատել է «Վան Արյան» հրատարակչատանը, նախ` որպես արտադրության կազմակերպման պատասխանատու, ապա՝ գործադիր տնօրեն։
2015-2019թթ.. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2019թ. մարտից զբաղեցրել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը։
2019թ. դեկտեմբերին նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: