Պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունը կկազմակերպվի հանձնաժողովային կարգով. նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի N 1636 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը:

Նախատեվում է, որ քրեական օրենսգրքի և քրեական դատավարության օրենսգրքի համաձայն պատիժը պայմանականորեն չկիրառելու, կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության, ինչպես նաև բժշկական՝ ոչ հոգեբուժական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով դատաբժշկական փորձաքննությունը կկազմակերպվի առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ հանձնաժողովային կարգով: Հանձնաժողովի կազմում, պետական կառավարման լիազոր մարմնի անդամներից բացի, որպես անդամ կընդգրկվեն նաև մեկական ներկայացուցիչ՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանումից: Հանձնաժողովի կազմում ներկայացուցիչները կընդգրկվեն  առողջապահության նախարարի հրամանով՝արդարադատության նախարարի և ոստիկանության պետի ներկայացմամբ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում  ընդունման արդյունքում կապահովվի նախատեսված հանձնաժողովների գործունեության անընդհատությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել