Կհաստատվի երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ կսահմանվեն երկարաժամկետ կտրվածքով 2020-2035 թվականների ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության խնդիրները, սկզբունքներն ու ուղղությունները:

Երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտներ կլինեն՝ ՀՀ 16-30 տարեկան քաղաքացի, ինչպես նաև ՀՀ բնակվող և բնակության իրավունք ունեցող 16-30 տարեկան  օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև ՀՀ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք, ընտանիք, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է` 16-30 տարեկան, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը , և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող:

Երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտներ կլինեն նաև՝ ՀՀ գրանցված հասարակական այն կազմակերպությունները, որոնք համաձայն իրենց կանոնադրության զբաղվում են երիտասարդության հարցերով և իրականացնում են երիտասարդական աշխատանք, անձ, որն իրականացնում է երիտասարդական աշխատանք` նպաստելու երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին, զարգացնելու նրանց ներուժը և օգնելու երիտասարդներին լիարժեք հաստատվելու հասարակության մեջ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նպատակն է բարձրացնել երիտասարդության մասնակցությունը բոլոր մակարդակներում, ապահովել երիտասարդության սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների բարելավումը, զարգացնել երիտասարդական աշխատողի ինստիտուտը, պահպանել և զարգացնել երիտասարդության շրջանում հոգևոր-մշակութային արժեքները, միջազգային երիտասարդական համագործակցությունը, բարձրացնել հայրենասիրական ոգին ու նպաստել միջմշակութային երկխոսության և երիտասարդների  շարժունության զարգացմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել