Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 134 միլիոն դրամ կտրամադրի՝ ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների և կարճամետրաժ ախաղարկային ֆիլմերի պատրաստելու համար:
Կնկարահանվի 10 ֆիլմ, երկու եթերաշրջանով 32 հեռուստահաղորդումից (16+16) բաղկացած 1 հաղորդաշար, կրկնությունները ներառյալ՝ 64 հեռարձակում, 8 հեռուստատեսային ֆիլմ` մեկ եթերաշրջանում` 16 հեռարձակմամբ, 12 սոցիալական հոլովակ:
4-6 րոպե տևողությամբ ֆիլմերի բովանդակությունը պետք է բխի ծրագրի նպատակներից: Տևողության ընտրությունը պայմանավորված է համացանցային դիտելիության ընդհանուր ժամանակային ստանդարտներով։ Նշված տևողությամբ ֆիլմերը հեռուստաալիքների մեծամասնությունը կարող է կամավոր ցուցադրել` առանց հիմնական եթերացանցի մեջ փոփոխություններ կատարելու: Կարճ ֆիլմերի ձևաչափն ընտրվել է նաև հաշվի առնելով`
• գեղարվեստական արժեքը
• մուլտիպլիկատիվ էֆեկտը (նոր ստեղծագործական խմբերի ձևավորում)
• երկարատև և պարբերաբար շրջանառվելու հանգամանքը:
Հեռուստահաղորդաշարի պատրաստում և հեռարձակում երկու եթերաշրջանով (16+16) 32 հեռուստահաղորդումից բաղկացած տաղավարային հաղորդաշար նախատեսվում է նախագիծ ֆինանսական կրթության, գործարար հմտությունների, բիզնես սկսելու, գրանցման ընթացակարգի կամ ստարտափերի խրախուսման մասին։
Հեռուստաֆիլմերի պատրաստում և հեռարձակում մինչև 10 րոպե տևողությամբ 8 հեռուստատեսային ֆիլմերը կներկայացնեն պատմություններ հայ գործարարների մասին, որոնք հաջողության են հասել կրթության, սիրած մասնագիտության, աշխատասիրության, կամքի ու նախաձեռնողականության շնորհիվ։
30-45 վարկյան տևողությամբ 12 սոցիալական հոլովակները կանդրադառնան կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հրատապ այն խնդիրներին, որոնք առնչվում են ծրագրի հիմնավորմանն ու նպատակներին։