Ավազակային հարձակում գերազմանատանը

Գագիկ Վարդանյանին և Էդգար Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնությամբ 29.05.2012թ.` ժամը 03.30-ի սահմաններում, Երևանի Արին-Բերդ գերեզմանատանը, որպես զենք օգտագործվող այլ առարկայով, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Դիանա Մելքոնյանից ավազակային հարձակմամբ հափշտակել են զգալի չափերի` 20 000 ՀՀ դրամ գումար:
Նշենք, որ սույն քրեական գործը գտնվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել