Սեղմ ժամկետներում անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալու համար առանձին վճար է սահմանված

Քաղաքացիները անձնագիր կամ նույնականացման քարտ կարող են ստանալ կամ փոխանակել իրենց ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում , եթե կատարեն համապատասխան վճարումները՝

1․ ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 60 հազար դրամ,

2․ ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 3-րդ աշխատանքային օրը՝ 50 հազար դրամ,

3․ ՀՀ քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը` 5-րդ աշխատանքային օրը՝ 40 հազար դրամ,

4․ ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 հազար դրամ,

5․ ՀՀ քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը՝ 10 հազար դրամ,

6․ Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 40 հազար դրամ,

7․ Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը` 3-րդ աշխատանքային օրը՝ 20 հազար դրամ,

8. Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 20 հազար դրամ,

9. Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը` 3-րդ աշխատանքային օրը՝ 10 հազար դրամ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել