«Ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների գործունեության առաջնահերթություններից է». Էդուարդ Մարտիրոսյան

Հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ընդունեց Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՇՀԿ ՀՏԿ) գործադիր տնօրեն Ջումախոն Գիյոսովին:

Ներկայացնելով կառույցի գործառույթները՝ Ջ.Գիյոսովը նշեց, որ գործադիր կոմիտեն համակարգում է ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ ՇՀ կազմակերպության առաջնահերթություններից է միջազգային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև՝ գործընկեր պետությունների ներգրավումը ՇՀ կառույցի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքներում:

Բարձր գնահատելով ՇՀ կազմակերպության՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Է.Մարտիրոսյանը նշեց, որ ահաբեկչության սպառնալիքը 21-րդ դարում մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է, և հետևաբար, ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների գործունեության առաջնահերթություններից է: Է. Մարտիրոսյանը շեշտեց նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն պատրաստակամ է համագործակցել ՇՀ կազմակերպության հետ և համատեղ ուժերով պայքարել միջազգային ահաբեկչության վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Նշենք, որ այս համատեքստում կազմակերպության գործադիր կոմիտեի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն  առաջինն էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել