Հարկային ծառայողի կարգավիճակի և կատարած աշխատանքի առանձնահատկություններից ելնելով` սահմանված են մի շարք սահմանափակումենր, որոնց առկայության դեպքում անձը չի կարող զբաղեցնել հարկային ծառայության պաշտոն:
Հարկային ծառայության պաշտոնի չի կարող նշանակվել այն անձը, ով`
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկված է հարկային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) խուսափել է ժամկետային զինվորական ծառայությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net