Դանակի հարվածից տուժողը մահացել է

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Վարուժ Մ.-ի:

 

Վերջինիս մեղադրանքի է առաջադրվել այն բանի համար, որ նա երկու և ավելի անձանց սպանության դիտավորությամբ դանակով հարվածել է Դավիթ Օ.-ին և Հակոբ Բ.-ին, որի արդյունքում Դավիթ Օ.-ն կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով ստացած մարմնական վնասվածքից մահացել է, իսկ Հակոբ Բ.-ն լայնաձիգ աղու, ստոծանու վնասումով և ներքին արյունահոսության ձևով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխել է Աուրբ Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժշկական միջամտությամբ, Վարուժ Մ. –ի կամքից անկախ հանգամանքներից, չի մահացել:

 

Գործով որպես ապացույց է հանդիսանում Վարուժ Մ.-ի, Հակոբ Բ.-ի և Դավիթ Օ.-ի հագուստը:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել