Վահե Մ.-ն, հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ, կրթությամբ իրավաբան, 2011թ. դեկտեմբեր ամսին Արմեն Խ.-ց տեղեկանալով, որ վերջինս խնդիրներ ունի պետական և դատական մարմիններում, նախկինում նրան պատկանող Երևան քաղաքի Չեխովի 33 շենքի թիվ 7 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքր վերականգնելու համար հայտնել է, թե իբր կարող է դատավորին շուրջ 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալով կարգավորել հարցր և ստանալ Արմեն Խ.-ի օգտին վճիռ, որից հետո 2012թ. փետրվարի 23-ին վերջինիցս այդ պատրվակով խարդախությամբ՝ խաբեության եղանակով, Երևան քաղաքի «Երիտասարդական» մետրոպոլիտենի մուտքի դիմացի հատվածում պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափի՝ 778,680 դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար՝ դատական ատյաններում նրա օգտին գործողություններ կատարելու համար, ինչն անմիջապես բացահայտվել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում։
Հարուցվել է քրեական գործ:
Որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում:
Գործով որպես իրեղեն ապացույցներ են հանդիսանում 3 լազերային սկավառակ, թղթադրամների, պիջակի ներսի գրպանի, վկայականի վրայից բամբակե խծուծով վերցված փոշին, քիմիական փոշու և մատիտի նմուշները փաթեթավորված 1 ծրարում` կնքված ԱԱԾ կնիքով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net