Շենքի 6-րդ հարկից ընկած երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 10:32-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 2.5 տարեկան տղա երեխա էր ընկել:

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ տղա երեխան գիտակցության է եկել ու ճանաչել ծնողներին:

Երեխան սեպտեմբերի 5-ին անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

«Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երկու օր առաջ սկսել էր շնչել ինքնուրյուն: Վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

ՀԳ. Վերջին երկու օրերին այս ընտանիքին օգնություն ցույցաբերելու համար տասնյակ զանգեր ենք ստացել: Ուզում ենք փոխանցել, որ ծնողները որևէ օգնության կարիք չունեն և ոչ մեկից օգնություն չեն խնդրել: Անհրաժեշտության դեպքում մենք առաջինը կհաղորդենք այդ մասին»,-հայտնում են ԲԿ-ի մամուլի ծառայությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել