Վերին Լարսը փակ է որոշակի ժամերի

Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Փոստա) – Քոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով ժամը 12:00-ից մինչ 17:00-ն երթևեկությունն արգելված է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար:

 

Օրվա մյուս ժամերին Գուդաուրի (Փոստա) – Քոբի հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների և փոխադրամիջոցների համար։ Տանդեմային փոխադրամիջոցների շարժն ազատ է:

 

Մցխեթա – Ստեփանցմինդա – Լարս ճանապարհի Արագվիսպիրի –Գուդաուրի (Փոստա) և Քոբի-Լարս հատվածներում ձյան և սառույցի պատճառով երթևեկություն արգելված է կցորդների, կիսակցորդների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար։
Այլ տեսակի փոխադրամիջոցների համար այս ճանապարհահատվածում երթևեկությունն ազատ է։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել