Մեղր գողանալու համար կասկածվողները բերման ենթարկվեցին. ոստիկանություն

Օգոստոսի 11-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիսիանում մեղր են գողացել և սև գույնի մեքենայով հեռացել: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Սիսիանի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելով ահազանգին՝ Երևան-Մեղրի ճանապարհին հայտնաբերեցին մեքենան: Վարորդը և ուղևորը բերման ենթարկվեցին ոստիկանություն և տվեցին խոստովանական բացատրություն:

Գողացված մեղրի ապակե երկու տարաներից մեկը կոտրել էր նրանց հետապնդած տուժողը, իսկ մյուս տարան կոտրվել էր մեքենայի սրահում:

Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութը՝ ոստիկանության 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել