Հոգեկան խնդիրներ ունեցող, բայց համապատասխան հաստատություններում խնամքի ոչ ենթակա մարդիկ երբեմն դժոխքի են վերածում հարևանների, շրջապատի կյանքը. Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն անդրադարձել է հոգեկան խնդիր ունեցող անձանց խնդիրներին և դիմել մի քանի գերատեսչությունների՝ առողջապահության նախարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, համայնքային իշխանությանը և ոստիկանությանը:

«Այդ հարցում փակուղի է… Խոսքը հոգեկան խնդիրներ ունեցող, բայց համապատասխան հաստատություններում խնամքի ոչ ենթակա մարդկանց մասին է, որոնք երբեմն դժոխքի են վերածում հարևանների, շրջապատի կյանքը…

Օրինակ, մի տարեց բողոքում է, որ նման խնդիրներ ունեցող հարևանուհին միտումնավոր աղբ է թափում ամենուրեք, վնասում իր դուռը, աղմկում… Դիմում են ոստիկանություն, բայց ոստիկանը ոչինչ չի կարող անել: Առանց անձի կամ խնամակալի համաձայնության չեն կարող մեկուսացնել:

Մի նման բողոք էլ Բարեկամության անցումից կար. մեկը ներարկիչով մարդկանց էր վախեցնում, արյուն խմում մարդկանց աչքի առաջ… Մի անգամ տարել են, բայց հետո հարկադրված նորից ազատ թողել…
Վստահ եմ, որ դուք էլ նման դեպքեր գիտեք:

Ասոցիալ վարքագծով, ագրեսիա ցուցաբերող մարդիկ, որոնք չեն էլ կարող իրենց արարքները գիտակցել ու պատասխանատվություն կրել, համ իրենք են հաճախ հանդիպում շրջապատի կողմից վատ վերաբերմունքի, համ էլ շրջապատն է ահաբեկված ապրում»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել