Պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում հայտնաբերվել է ՊՆ զինծառայողի դին. ՔԿ

2019թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Վարդ-բաղ կոչվող թաղամասում՝ պարանոցի շրջանում պարանով ծառից կախված վիճակում հայտնաբերվել է ծառայությունից դուրս գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ենթասպա Սամվել Գառնիկի Մեժլումյանի դին: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել