Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ռաֆիկ Մաշադյանի հուլիսի 1-ի հրամանով փոփոխություն է կատարվել 2017 թվականի մայիսի 23-ի «Մաքսային ծառայողի վարքագծի կանոնները հաստատելու մասին» հրամանում: Այն ուժի մեջ է մտել հուլիսի 16-ից:
Սահմանվում է, որ մաքսային ծառայողը ստացված հանձնարարականի օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում՝ այդ մասին անհապաղ պետք է գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց:
Նախատեսվել է նաև ցուցաբերել պատշաճ և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ դրանց կատարման ժամանակ՝ լինել հաշվետվողական անմիջական ղեկավարին:
- Ճիշտ պլանավորել ժամանակը, կատարել աշխատանքի համաչափ բաշխում, արդյունավետորեն օգտագործել իրեն վստահված ռեսուրսները:
- Մաքսային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առևտրային կազմակերպություն հիմնադրելու և դրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում՝ այդ բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:
Այս կանոնների խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության: