Պաշտոնանկություններ և նոր նշանակումներ՝ Վալերիյ Օսիպյանի հրամաններով

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լևոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, և ուղարկվել կադրերի ռեզերվ:

Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանապետի հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել նաև ոստիկանության Իջևանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի ռեզերվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել