Հայտնաբերվել են «Դրիֆտ» արած վարորդն ու մեքենան

Այսօր համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում էր մի մեքենա, որի վարորդը Երևանի մոլերից մեկի ավտոկայանատեղիում, այսպես ասած՝ «դրիֆտ» էր անում:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը:

Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ վարորդին: Տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Տեսանյութը` Ոստիկանության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել