Լուսանկարում «Արաբկիր» այգին է, որը քաղաքացիներին ավելի հայտնի է որպես Մալականի այգի:
Այգու հետագա ճակատագրի վերաբերյալ հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Վերջին շրջանում, լինելով տարբեր վարձակալների և ենթավարձակալների տրամադրության տակ, զրկվել է խնամքից, այստեղ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։
Հիմա, շնորհիվ վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի ջանքերի ու վարձակալների հետ հետևողական բանակցությունների, 50 տարով վարձակալության տրված մոտ 3 հա մակերեսով այգին վերադարձվել է վարչական շրջանին։
Այգում կան էնդեմիկ բուսատեսակներ, որոնց պահպանումը և ընդհանրապես, ֆլորայի վերականգնումը վ/շ ղեկավարության թիվ մեկ խնդիներից է։ Ուստի, առաջնային է ոռոգման ցանցի ստեղծումը, ինչի ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են»,-նշում է նա։