Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանները բերման են ենթարկել 44-ամյա տղամարդու

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 3-ին, ժամը 04.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 44-ամյա Խաչատուր Կ.-ին, ով 2017թ. սեպտեմբերի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել