«Վերոնիկայի մանկապարտեզը» կվերադարձվի Երևան քաղաքին

Իրավաբան.net-ը դեռևս 2018 թ-ի դեկտեմբերի 14-ին հրապարակել էր «Հայկական Մոնտեսորիի անունը կրող կրթահամալիրի առեղծվածային անկումը․ ինչո՞ւ «Սեբաստիան» չի գործում» հետաքննությունը: Մեր թղթակիցը գրել է, թե ինչպես փակվեց Վերոնիկայի մանկապարտեզը, նշել է վարչական շրջանի աշխատակազմի կասկածելի գործելակերպի և ավագանու տարօրինակ որոշման մասին:

Հետաքննությունում նաև նշվում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և մանկապարտեզի կապի մասին:

Այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը երկու լավ լուր է հայտնել փակված մանկապարտեզների մասին:

«Արդեն մի քանի ամիս է զբաղվում եմ Աջափնյակ վարչական շրջանում` Էստոնական փողոցի վրա գտնվող` անհատույց օգտագործման իրավունքով երրորդ անձի տրամադրված նախկին մանկապարտեզի շենքի վերադարձման հարցով: Իմ փոքրիկ «հետաքննության» արդյունքում հայտնաբերած տվյալերի համաձայն` տարածքը վաղուց ենթակա է ազատման և վերադարձնան համայնքին: Ուստի` այդ առաջարկով դիմել էի քաղաքապետին: Այսօրվա տեղեկացա, որ հանձնարարականն արդեն տրված է, և շենքը շուտով կվերադարձվի` համայնքի կարիքների համար օգտագործվելու նպատակով:

Միաժամանակ, Իմ քայլը դաշինքի իմ գործընկերներ Սաթենիկ Մկրտչյանի և Լևոն Զաքարյանի հետ տևական ժամանակ հետամուտ ենք եղել, որ տարիներ առաջ Ալեքսանյան ընտանիքին տրամադրված և նրանց կողմից փակված ու լքված լեգենդար «Վերոնիկայի մանկապարտեզը» վերադարձվի Երևան քաղաքին։
Արդյունքում, քաղաքապետարանի ջանքերով այս ամսվա վերջ պայմանագիրը միակողմանիորեն կլուծվի, և համալիրը կվերադարձվի համայնքին` որպես մանկապարտեզ շահագործվելու մտադրությամբ:

Շնորհակալություն այն անձանց և լրագրողներին, ովքեր տարիներով բարձրաձայնել են համայնքային գույքի օտարման հարցերը և օգնում են մեզ բացահայտել նման դեպքերը»,-նշում է Գայանե Մելքոմ Մելքոմյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել