Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին

Նախագիծն առաջարկվում է հանել ՀՀ քաղաքացիություն ստացող անձին տեղեկատվական ձեռնարկ տրամադրելու դրույթը, քանի որ ՀՀ օրենսդրությանը տեղեկանալն առավել արդյունավետ է համացանցի միջոցով։ Նաև առաջարկվում է քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկումը մինչև մեկ տարվա փոխարեն սահմանել մինչև վեց ամիս, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչը կհանդիսանա ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ իրացման հիմք։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։

 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել