Նախագահ Արմեն Սարգսյանը ոստիկանության մի շարք ծառայողների է պարգևատրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 5-ին հրամագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, 19-րդ, 20-րդ, 24-րդ և 25-րդ հոդվածների.

Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի և ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի համար ոստիկանության մի խումբ ծառայողների պարգևատրել՝

Մարտական ծառայության մեդալով՝

  • Իլյա Իլյայի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի (1001 զորամաս) շտաբի կապի բաժանմունքի պետ, փոխգնդապետ
  • Սամվել Լևանի ԴՈՆԱԳԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (1032 զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի տեղակալ, ավագ ենթասպա

Մխիթար Գոշի մեդալով՝

  • Արմեն Պատվականի ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ
  • Նելլիկ Նորիկի ՄԱՆԱՆԴՅԱՆԻՆ Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ

Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալով՝

  • Արայիկ Վազգենի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ Ոստիկանության շտաբի հերթապահ ծառայության վարչության պետ, ոստիկանության գնդապետ
  • Տիգրան Վարդանի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ
  • Հայկ Ալբերտի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
  • Էդգար Ռոբերտի ԱՅԴԻՆՅԱՆԻՆ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, հաշվառման և վերլուծության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
  • Հովհաննես Ավետիքի ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր
  • Մնացական Սերգեյի ԿՈՒԴԻԵՎԻՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի հետաքննության գծով ավագ տեսուչ, ոստիկանության մայոր
  • Սաշա Հենրիկի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական, ջոկի հրամանատար, ոստիկանության ավագ ենթասպա

Երախտագիտության մեդալով՝

  • Արտակ Հենրիկի ԱԴԱՄՅԱՆԻՆ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի տեղակալ, անձնակազմի հաշվառման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ
  • Վարդան Ժորժիկի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Ոստիկանության ֆինանսաբյուջետաին վարչության պետի տեղակալ
  • Գագիկ Գարուշի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ
  • Արգամ Սարիբեկի ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրի վարման և սպասարկման բաժնի պետ
  • Մերի Մուշեղի ԱՆԴՐԱՍՅԱՆԻՆ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության կազմ-մեթոդական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել