Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզան չի երաշխավորում մուտքը Միացյալ Նահանգներ, այլ օտարերկրյա քաղաքացուն թույլ է տալիս ճանապարհորդել դեպի Միացյալ Նահանգների ընդունող նավահանգիստ և խնդրել ԱՄՆ մուտք գործելու թույլտվություն:
Ներքին անվտանգության նախարարության (Department of Homeland Security) ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության (Customs and Border Protection, CBP) աշխատակիցները լիազորված են թույլատրելու կամ մերժելու մուտքը դեպի Միացյալ Նահանգների տարածք: ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության վերաբերյալ այս կայքը (https://www.cbp.gov/travel/international-visitors) պարունակում է Միացյալ Նահանգներ մուտք գործելու մասին լրացուցիչ տեղեկատվություն:
2016 թ. նոյեմբերի 29-ի դրությամբ, չին քաղաքացիները, ովքեր 10 տարվա B1, B2 կամ B1/B2 վիզաներ ունեն Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անձնագրերում, պարտավոր են նախքան Միացյալ Նահանգներ ճանապարհորդելը Էլեկտրոնային վիզաների թարմացման համակարգի (Electronic Visa Update System, EVUS) միջոցով թարմացնել իրենց վիզաների դիմումներում ներկայացված կենսագրական և այլ տեղեկությունները: Թարմացումը պետք է կատարվի ամեն երկու տարին մեկ կամ նոր անձնագիր կամ B1, B2 կամ B1/B2 վիզա ստանալու դեպքում՝ նայած, թե որ իրադարձությունն ավելի շուտ տեղի կունենա:
EVUS համակարգում կարելի է գրանցվել https://www.evus.gov կայքի միջոցով: Ներկայումս վճար չի գանձվում EVUS-ում գրանցվելու համար: Քանի դեռ վճար սահմանված չէ, ճանապարհորդները կարող են EVUS-ում գրանցվել անվճար: Ներքին անվտանգության նախարարությունը (Department of Homeland Security), Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալությունը (Customs and Border Protection, CBP) վիզա ունեցող անձանց մշտապես նոր տեղեկատվություն կտրամադրեն https://www.cbp.gov/evus կայքէջի միջոցով: