Ոստիկանները փորձում են ցուցարարներին ուժով հեռացնել Մաշտոցի պողոտայից

Այսօր՝ մարտի 14-ին, օպերայի հարակից տարածքներում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։

Նշված տարածքում գտնվող սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել և փակել են Մաշտոց-Թումանյան խաչմերուկը: Ոստիկանները փորձում են ցուցարարներին հեռացնել ուժով: Արդեն կան բերման ենթարկվածներ: Այս մասին հաղորդում է Իրավաբան.net-ի թղթակիցը՝ դեպքի վայրից: Ոստիակնությունից Իրավաբան.net-ին հայտնում են, որ այս պահին ցույցի մասնակից 4 անձ է բերվել ոստիկանության բաժանմունք:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել