Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցեր, մասնավորապես՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում:
Այն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՏՀԶԿ-ի կողմից համատեղ իրականացվող նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում հարկային հսկողության գործիքների կիրառման միջազգային լավագույն փորձ ունեցող հարկային մասնագետներին ներգրավել զարգացող երկրներում իրականացվող ստուգումների, հարկային հսկողության իրականացման, տրանսֆերային գնագոյացման գործընթացին:
Միաժամանակ քննարկվել է «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրում ՀՀ ՊԵԿ-ի դերակատարությանը: Դավիթ Անանյանը և Անտոնիո Մաջորեnն ստորագրել են ծրագիրը Հայաստանում մեկնարկելու մտադրությունների մասին հայտարարություն:
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է նաև «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի քրեական հետաքննության փորձնական մեկնարկի բանակցություններին: Իսկ ՏՀԶԿ կողմից ծրագրի համակարգողի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում նախագծի իրագործման առանձնահատկությունները:
Այցի շրջանակում նախատեսվում է նաև ՊԵԿ նախագահի հանդիպումը Իտալիայում Հայաստանի դեսպանի հետ:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին