Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի նախկին օգնական և արդեն խորհրդական Արտակ Գասպարյանը

Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշմամբ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից և նշանակվել վարչապետի խորհրդականի պաշտոնում՝ հասարակական հիմունքներով:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:

Արտակ Գասպարյանը ծնվել է 1978 թ.-ի սեպտեմբերի 1-ին, Երևանում:

Կրթություն
2001 թ. ավարտել է ՀՀ Երևանի տնտեսաիրավագիտական համալսարան

Աշխատանքային գործունեություն
2005-2014 թթ. – մասնավոր ձեռնարկությունների սեփականատեր, տնօրեն
2014-2017 թթ. – Ռոսսելխոզբանկի Կառավարման Խորհրդի նախագահի խորհրդական
2018 թ. հոկտեմբերի 18-ին նշանակվել է Վարչապետի օգնական

Այլ տվյալներ
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել