ԲԴԽ-ն արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ քննարկումների շարք է սկսում

Բարձրագույն դատական խորհուրդը նախաձեռնում է արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ քննարկումների շարք:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

ԹԵՄԱՆԵՐԸ`

1. Իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախությունը երաշխավորելու հիմնախնդիրը,

2.Դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության երաշխավորման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերը,

3. Արդարադատության ծախսատարության կրճատման ծրագրային քայլերը,

4. Էլեկտրոնային արդարադատության բաղադրիչների փուլային ներդրում,

5.Դատավորների աշխատանքի որակն ու արդյունավետությունը բարձրացնելուն, բարեվարքության կանոնների պահպանմանը, մասնագիտական պատրաստվածության և հմտությունների շարունակական կատարելագործումանն ուղղված կառուցակարգերի ներդրումն ու կատարելագործումը,

6.Դատավարական և հարակից օրենսդրական ակտերում բարելավումներ իրագործելու նկատառումով մշակվող նախագծերում հետևյալ հիմնարար խնդիրների արդյունավետ լուծումը:

Մանրամասները՝ այստեղ :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել