Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության ոչ թե չորս, այլ երկու աշխատակից. ՊՎԾ

Պետական վերահսկողական ծառայությունը նոր հայտարարություն է տարածել. «Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։ Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության ոչ թե չորս, այլ երկու աշխատակից։

Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել