«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել: Այս մասին հայտարարվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցածաշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Զեկուցվել է, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ աշխատանքները սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ: Այս շաբաթվա վերջին արդեն իսկ կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը: