Քաղաքապետի որոշումներով դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է աշխատանքից, մեկ այլ դպրոցում նոր տնօրեն է նշանակվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 12-ին որոշում է ստորագրել, որի համաձայն դպրոցի տնօրեն է նշանակվել: Որոշման մեջ նշվում է.

«Երևանի «Նար-Դոսի անվան համար 14 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մելսիդա Սաշայի Ռուբենյանի հետ 2019 թվականի փետրվարի 12-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով /12.02.2019թ.–12.02.2024թ./՝ ազատելով նրան նույն կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից»:

Քաղաքապետի փետրվարի 13-ի որոշման մեջ էլ նշվում է.

«Միխայիլ Ասատուրյանին՝ 2019 թվականի փետրվարի 13-ից ազատել Երևանի «Համար 152 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017 թվականի փետրվարի 7-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել