Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին: Այս մասին Ազգային ժողովում հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«1 ամսվա ընթացքում մեզ հաջողվեց իրականացնել այս ժամանակահատվածի համար աննախադեպ քանակությամբ հանդիպումներ և քննարկումներ գործադիրի հետ, որը մեզ հիմք է տալիս կարծելու, որ առաջիկա 5 տարիների ընթացքում առաջարկվող ծրագրերի շուրջ աշխատելու ենք նույնչափ կառուցողական, բաց, պատրաստ քննադատությունների և առաջարկությունների»,-նշեց նա: