Իմ ձեռքում 214 աշխատակցի ստորագրություններով դիմում է, որը պատրաստվում եմ փոխանցել քաղաքապետին. Թեհմինա Վարդանյան

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ փետրվարի 14-ին, Երևանի թիվ 12 պոլիկլինիկայում լարված իրավիճակ էր:

«Երեկ աշխատակիցներին տնօրեն Արմեն Վարդումյանը տեղեկացրել է, որ հրաժարականի դիմում է նորկայացրել։ Աշխատակիցները վստահ են, որ տնօրենին ստիպել են դիմում գրել, և շատ վրդովված են»,-նշում է Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը:

Նրա խոսքով, ներկա էր պոլիկլինիկայի գրեթե ողջ անձնակազմը։ «Իսկապես, ապշած եմ բուժ հաստատության աշխակիցների պահվածքից, խոսքերից… Շատերը արտասվում էին, շատերը բորբոքված ելույթ ունենում, տնօրենից էլ պահանջում՝ ետ վերցնել դիմումը։ Դրսում կանգնած էին բազմաթիվ բնակիչներ, ովքեր ևս տեղեկացել էին և եկել։

Ուղիղ եթերով խնդրել եմ քաղաքապետին ականջալուր լինել բազմաթիվ աշխատակիցների բողոքին։

Այս պահին իմ ձեռքում 214 աշխատակցի ստորագրություններով դիմում է, որը պատրաստվում եմ փոխանցել քաղաքապետին»,-նշում է նա։

На данном изображении может находиться: 11 человек, люди стоят и в помещении На данном изображении может находиться: 8 человек, люди сидят, люди стоят и в помещении На данном изображении может находиться: 8 человек, люди стоят

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել