Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը դատարանի որոշումը չի ստացել

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, փետրվարի 7-ին, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց ամբողջությամբ մերժել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները և հանրապետության 2-րդ նախագահը մնաց կալանքի տակ:

Պաշտպանական կողմը դատարանի որոշումը դեռ չի ստացել: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:

«Դեռ չենք ստացել փետրվարի 7֊ի որոշումը և ստանալուց հետո Վճռաբեկ բողոք կներկայացնենք»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ 18.01.2019 թվականին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել