ԱԱԾ-ում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից 3 երիտասարդ աշխատանքի կանցնեն

«Մեր Զինվորները կունենան աշխատատեղ ԱԱԾ -ում»: Նման հայտարարություն է տարածել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը:

Հայտարարության մեջ ասվում է.

«Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ, Հայրենիքի պաշտպանի կենտրոնում, իր ղեկավարած կառույցի աշխատակիցներն այսօր կազմակերպել էին հարցազրույց՝ մեր վիրավոր տղաներին աշխատանքի տեղավորման նպատակով:
Ըստ հարցազրույցի նախնական արդյունքների 3 տղա աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում»:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԱԱԾ տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն իր ընդմիջման ժամն անցկացրել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել