Շիրակի նորանշանակ մարզպետի կենսագրությունը

Կառավարության որոշմամբ փետրվարի 6-ին Շիրակի մարզպետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանը:

ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹԻՎ, ԱՄՍԱԹԻՎ, ԾՆՆԴԱՎԱՅՐ
11-ը մարտի 1979թ. քաղաք Գյումրի:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
1996 թ.- ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ:
2005 թ.- պաշտպանել է գիտական թեզը. տեխնիկական գիտությունների թեկնածու է։
2016 -2017թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1998-2000թթ. ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար:
2003-2013թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով):
2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում:
2013-2016թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող:
2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու:
2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։
2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետ:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
1998 թ.-ից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ։
2002-2005 թթ. «ՀԱՊՀ Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահ։
2005 թ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ:
2006-2013 թթ. մի շարք տեղական ՀԿ-ներում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ։
2012-2014 թթ ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ։
2012 թ.-ից «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ։
2014 – 2015 թթ. Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգող։
2015 – 2016 թթ. «Գյումրին Առանց Տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ:
2016 թ.-ից «Տարեցների Պաշտպանության Ցանց»-ի խորհրդի անդամ։
2016 թ.-ից «Երեխաների Պաշտպանության Ցանց» ՀԿ-ի խորհրդի անդամ։
2016 թ.-ից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ։
2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ։

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Անկուսակցական է։

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ
Զինապարտ է, չի ծառայել:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել