Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ 3 շաբաթ առաջ ծանոթացել եմ մոսկովյան «Բուտիրյան» բանտում գտնվող ՀՀ քաղաքացի, պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի գործի մանրամասներին։ Դրանից հետո խոսել եմ Ռուսաստանում մեր դեսպանի և մի շարք այլ գործընկերների հետ։ Մեր դեսպանատունը ինտենսիվորեն աշխատում է ՌԴ իրավապահների հետ, որպեսզի հարցին հանգուցալուծում տրվի և ես հավաստիացնում եմ, որ մեր գործընկերոջ գործը մեր ուշադրության կենտրոնում է»,-նշել է նա:
Հիշեցնենք, մոտ 1 ամիս առաջ գործով տուժած ճանաչված Կարոլինա Սարգիսյանը հիվանդանոցում վիրահատություն է կատարել քթի ձևը փոխելու համար, սակայն վիրահատությունից հետո նա կոմայի մեջ է ընկել՝ գանգի ոսկորների կոտրվածք ստանալու հետևանքով:
Գործով մեղադրյալներ են ճանաչվել Գյուլնարա Շահը, որը կլինիկայի տնօրենն է, անեսթեզիոլոգ Լև Խիտրինը և վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը:
Առաջին 2-ը տնային կալանքի տակ են պահվում, իսկ Ստեփանյանը կալանավորված է և գտնվում է ՔԿՀ-ում: