5 քաղաքացու պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որո նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև՝

1) 2019 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրել տարկետում`

ա. Նորայր Արմենի Պողոսյանին՝ (ծնված 23.12.1999թ, հաշվառման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սևերսկի ԴՈՍ 78, սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):

բ. Օնիկ Օնիկի Սահակյանին՝ (ծնված 25.12.1999թ, հաշվառման վայրը՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, «Թռչունյան տուն»  գիշերօթիկ հաստատություն, Ղարսի խճ 3/1, սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում):

գ. Դավիթ Բենյամինի Ալեքսանյանին ՝ ծնված 30.10.1999թ /հաշվառման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Մ.Մաշտոցի 118ա/, սովորում է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանում:

դ. Սերգեյ Արմենի Վարդանյանին՝ ծնված 19.11.1999թ /հաշվառման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Սիսակյան 9/, սովորում է Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում:

2) 2020 թվականի ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրամադրել տարկետում`  Գրիգոր Գարիկի Խաչատրյանին՝ ( ծնված 16.11.1999թ, հաշվառման վայրը ՀՀ Շիրակի մարզ, գ. Լանջիկ 4 փ, 20 տուն, սովորում է Երևանի «Մխիթարեան կրթահամալիր» ՀԿ-ի 11-րդ դասարանում): 

Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է.

Նորայր Արմենի Պողոսյանը /ծնված 23.12.1999թ/ սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: 2018թ. դեկտեմբերի 23-ին լրացել է նրա 19 տարին: Հիվանդության պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է:

Օնիկ Օնիկի Սահակյանը /ծնված 25.12.1999թ/ սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Թռչունյան տուն» միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: 2018թ. դեկտեմբերի 29-ին լրացել է նրա 19 տարին: Հիվանդության պատճառով ուսումնառության ավարտը ուշացել է:

Գրիգոր Գարիկի Խաչատրյանը /ծնված 16.11.1999թ/ սովորում է Երևանի «Մխիթարեան կրթահամալիր» ՀԿ-ի 11-րդ դասարանում: 2018թ. նոյեմբերի 16-ին լրացել է նրա 19 տարին: 2017թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալու պատճառով ուսումնառությունը կրկնել է նույն դասարանում:

Դավիթ Բենյամինի Ալեքսանյանը /ծնված10.1999թ/ սովորում է Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: 2018 թվականի հոկտեմբերի 30-ին լրացել է նրա 19 տարին: Ռուսաստանի Դաշնությունում ապրելու պատճառով ուշ է հաճախել դպրոց:

Սերգեյ Արմենի Վարդանյանը /ծնված11.1999թ/ սովորում է Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: 2018թ. նոյեմբերի 19-ին լրացել է նրա 19 տարին: 2017թ. Ռուսաստանի Դաշնությունից վերադառնալու պատճառով ուսումնառությունը կրկնել է նույն դասարանում:

6.Նորայր Արմենի Պողոսյանը, Օնիկ Օնիկի Սահակյանը,Դավիթ Բենյամինի Ալեքսանյանը և Սերգեյ Արմենի Վարդանյանը հանրակրթական ուսումնական ծրագրերը ավարտելու են 2019 թվականի հունիս ամսին: Ուստի վերը նշվածներին նպատակահարմար է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև  2019 թվականի ամառային զորակոչը:

7. Գրիգոր Գարիկի Խաչատրյանը՝ ուսումնական ծրագիրը ավարտելու է 2020 թվականի հունիս ամսին:  Այդ նկատառումով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից  տարկետում է նախատեսվում տրամադրել  մինչև 2020 թվականի ամառային զորակոչը:

Մանրամասները՝

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել