«ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» և «ՅՈՒՔՈՄ»-ը ճանաչվել են շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և 23-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 24-ի №259Ն որոշման 2-րդ կետի 6-րդ և 3-րդ կետի 7-րդ ենթակետերը, մտադիր է «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական և «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին ճանաչել իրենց անհատական հանրային շարժական կապի հեռախոսացանցերում զանգերի վերջնավորման մեծածախ շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ:

Այդ կապակցությամբ, համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ակնկալում է շահագրգիռ անձանց գրավոր մեկնաբանությունները մինչև 2019 թվականի ապրիլի 5-ը (հասցե` Երևան 0002, Սարյան 22):

Այս մասին հայտնում են հանձնաժողովից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել