Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված Ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է տվյալ քրեական գործի վարույթը:

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Բանկը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե մասնակցել է հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ համապատասխան անշարժ գույքը ձեռքբերելու նպատակով, սակայն չի կարողացել այն գնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել