Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են նոր միջնորդություններ ներկայացնել

Արդեն 5֊րդ օրն է վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ բողոքները:
Նրա փաստաբան Հայկ Ալումյանը նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավանաբար դատավորը կսահմանի նիստի ընթացքը։ Նա նշեց, որ առաջնահերթ երկու միջնորդություն կներկայացնեն. «Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ միջնորդություն կներկայացվի։ Մենք գտնում ենք, որ քրեական օրենսգրքի 300֊րդ հոդվածը, այն խմբագրմամբ, որը գոյություն ուներ 2008 թվականին՝ հակասահմանադրական էր։ Կախված այս միջնորդության ելքից, հնարավոր է ևս մեկ միջնորդություն լինի՝ ՍԴ֊ի հետ կպաված և որոշ նյութեր ունենք ներկայացնելու»,֊նշեց Հայկ Ալումյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել