Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից հավասար պայմաններ են ապահովվել՝ կուսակցույթունների և դաշինքների քարոզչության համար
Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համար հավասար պայմանների ապահովման գնահատման մշտադիտարկում է իրականացվել:
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Դավիթ Մարգարյանը ներկայացրեց կառույցի կողմից իրականացված մշտադիտարկման մեթոդաբանություն ու ՀՌՀ եզրակացությունը: