Արծվաշենցիների հետ հանդիպման է իջել վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Այսօր՝ սեպտեմբերի 20–ին, կառավարության դիմաց բողոքի ցույց անող արծվաշենցիները քիչ առաջ փորձել են անցնել ոստիկանական պատնեշն ու մտնել կառավարաության շենք, սակայն, ոստիկանները նրանց թույլ չեն տվել:
Ցուցարարների և ոստիկանների միջև հրշմտոց է սկսվել: Իրավիճակը գնալով ավելի էր լարվում, և այդ ժամանակ ցուցարարների հետ հանդիպման իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք հայրենիք ենք կորցրել, 5 հազար հեկտար տարածք ենք կորցրել։ 2009 թվականին կառավարության որոշում է եղել արծվաշենցիների կորուստները փոխհատուցելու՝ 6 մլրդ դրամ հատկացնելու վերաբերյալ։ Փոխհատուցման ընդամենը 10 տոկոսն է վճարվել 2011-ին, մեկ շնչին՝ 360 հազար, այն դեպքւմ, երբ մարդիկ մեծ կորուստներ են ունեցել։ Արծվաշենցիները՝ որպես տեղահանվածներ ծվարել են Ճամբարակում՝ խարխուլ տներում, որոնց մեծ մասը քանդման ենթակա է։ Սա քաղաքական պահանջ չէ, սա ժողովրդական պահանջ է իշխանությունների ուշադրությունը իրենց խնդրին հրավիրելու համար»,-պարզաբանեց «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական միության նախագահը։
Մանրամասները՝ այստեղ: