Այսուհետ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումը կիրականացվի նոր ստեղծված կազմակերպությունների պետական գրանցման պահից

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նոր հրմաան է ստորագրել, որով ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 23-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 463-Ն հրամանում նոր լրացում է կատարվել:  Հրամանը ստորագրվել է օգոստոսի 2-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:

Ավելացել է նոր 2.1 կետը:

«2.1 Նոր ստեղծված հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցումն իրականացվում է նոր ստեղծված կազմակերպությունների պետական գրանցման պահից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել