Հեղինակության իրավունքը փոխանցելու կամ սահմանափակելու մասին պայմանագրի պայմաններն առոչինչ են

Մտավոր սեփականության օբյեկտի նկատմամբ բացառիկ իրավունքների տիրապետողը կարող է իրեն պատկանող գույքային իրավունքները պայմանագրով լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձի: Գույքային իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետևանքով անցնել այլ անձի, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

 

Գույքային իրավունքների փոխանցումը պայմանագրով և դրանց անցումը համապարփակ իրավահաջորդության կարգով չեն հանգեցնում հեղինակության իրավունքի և այլ անօտարելի ու անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունքների փոխանցման կամ սահմանափակման: Նման իրավունքները փոխանցելու կամ սահմանափակելու մասին պայմանագրի պայմաններն առոչինչ են, բացառությամբ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքի:

 

Պայմանագրով փոխանցվող բացառիկ իրավունքները պետք է որոշվեն դրանով: Պայմանագրում որպես օտարելի չնշված իրավունքները ենթադրվում են չփոխանցված, եթե այլ բան ապացուցված չէ:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել