Կառավարությունը որոշում է ընդունել սահմանել այն քրոնիկ հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից կամ երեխայի որդեգրումը կարող է վերացվել։
Որոշումը ընդունվել է 2018 թվականի հուլիսի 19-ին և ուժի մեջ է մտնելու 2018 թվականի օգոստոսի 6-ին։
Ց Ա Ն Կ
ՔՐՈՆԻԿ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾՆՈՂՆԵՐԸ ԿԱՄ ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶՐԿՎԵԼ ԾՆՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՑՎԵԼ
Դեմենցիա (թուլամտության բոլոր տեսակները) F00-03
- Օրգանական ամնեստիկ համախտանիշ` չպայմանավորված ալկոհոլով կամ հոգեներգործուն նյութերով F04
- Դելիրիում` չպայմանավորված ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի գործածմամբ F05
- Օրգանական հալյուցինոզ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.0
- Օրգանական կատատոնիկ խանգարում F06.1
- Օրգանական զառանցական (շիզոֆրենանման) խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F06.2
- Անձի օրգանական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.0
- Անձի և վարքի օրգանական այլ խանգարումներ` պայմանավորված գլխուղեղի հիվանդությամբ, վնասվածքով և ֆունկցիայի խանգարումով` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F07.8
- Շիզոֆրենիա, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող և (կամ) կայուն դեֆեկտով F20
- Շիզոտիպային խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F21
- Խրոնիկական զառանցական խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F22
- Ինդուկցված զառանցական խանգարում, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F24
- Շիզոաֆեկտիվ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F25
- Այլ ոչ օրգանական փսիխոտիկ խանգարումներ, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F28
- Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, ծանր դեպրեսիվ էպիզոդ` առանց փսիխոտիկ ախտանիշների, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.4
- Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, դեպրեսիվ էպիզոդ` փսիխոտիկ ախտանիշներով, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.5
- Երկբևեռ աֆեկտիվ խանգարում, խառը բնույթի ընթացիկ էպիզոդ` հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) սրացումներով ընթացող F31.6
- Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` առանց փսիխոտիկ ախտանիշների F33.2
- Հետադարձ դեպրեսիվ խանգարում, ընթացիկ էպիզոդ ծանր աստիճանի` փսիխոտիկ ախտանիշներով F33.3
- Անձի և վարքի խանգարումներ` հասուն տարիքում ընթացող, հաճախակի (տարվա ընթացքում 2-ից ավելի` բժշկական փաստաթղթերով հաստատված) դեկոմպենսացիաներով F60-69
- Թեթև աստիճանի մտավոր հետամնացություն` վարքի նշանակալի խանգարումներով F70.1
- Չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն F71
- Ծանր աստիճանի մտավոր հետամնացություն F72
- Խորը մտավոր հետամնացություն F73