Դատապարտյալները քննություն են հանձնել

Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեկատարողական հիմնարկում անցկացվեցին դատապարտյալների գիտակրթական և մշակութային ինքնագործ միավորման մասնագիտական ուսուցման ծրագրին մասնակցած դատապարտյալների ավարտական քննությունները՝ անգլերեն և համակարգչային հմտություններ առարկաներից: Հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից;

 

Ծրագրին իրականացվում է «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ուսուցման նպատակն է նշված առարկաներից որոշակի մասնագիտական հմտություններ սովորեցնել դատապարտյալներին, ինչը հետագայում՝ պատժաժամկետը կրելուց հետո, կօգնի նրանց աշխատանք գտնել:

 

Քննությանը ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը, «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության նախագահ Արշակ Գասպարյանը, «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լյովա Բաղդասարյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ:

 

Քննությունների ավարտին դատապարտյալները ստացան դասընթացներին մասնակցությունը հավաստող վկայականներ:

 

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել