Ահաբեկիչները հարձակվել են Դամասկոսում ՌԴ-ի դեսպանատան վրա

Դամասկոսում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունն այսօր ենթարկվել է ահաբեկիչների կողմից ականանետերի կրակահերթի: Աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, վնասվել են շենքի պատերը, էլեկտրահաղորդման ու ջրամատակարարման համակարգերը, հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից:

«Այսօր, ականանետային կրակահերթի արդյունքում, ահաբեկչական նշանառության 122 միլիմետրանոց ականն անցել է շենքի պատերից ներս, վնասել պատի մի հատվածը, ջրամատակարարման համակարգն ու էլեկտրահաղորդիչ փոխանցատուփը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Խստորեն դատապարտում ենք Դամասկոսի մեր դեսպանատան վրա կազմակերպված կրակահերթը, թեպետ պաշտոնական Մոսկվան բազմիցս զգուշացրել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի գործում ռուսական շինությունները Դամասկոսում վերածվում են թիրախի»,-ավելացրել են ՌԴ ԱԳՆ-ում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել