Բարսելոնում ձերբակալված քաղաքական գործիչներին ազատելու կոչով կազմակերպված բողոքի ցույցին մոտ 750 հազար մարդ է մասնակցել: Այս մասին տեղեկանում ենք ria.ru կայքից։
Ակցիան մեկնարկել է Բարսելոնի փողոցներում երթով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարսելոնում բազմահազարանոց բողոքի ցույց է անցկացվում Կատալոնիայի կառավարության՝ կալանքի տակ գտնվող նախկին անդամներին աջակցելու համար, որոնց Իսպանիայի դատախազությունը մեղադրում է ապստամբության, խռովության ու վատնումների մեջ։